ՎՎարդուհի Հարությունյան

Ղազախստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Ղազախստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատմական է համարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ հայտնել է Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։

«Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարծում է, որ իր նշանակությամբ պատմական այս գագաթնաժողովը հնարավոր է դարձել երկու երկրի առաջնորդների քաղաքական կամքի, արդի առանցքային խնդիրների լուծման, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու ընդհանուր մոտեցումներ գտնելու նրանց անկեղծ ցանկության շնորհիվ», - նշել է Ժելդիբայը:

Նրա խոսքով՝ Աստանան ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպումը՝ որպես Ուկրաինայի հարցով ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում