ԱԱնի Օհանյան

Թեհրանը ու Անկարան քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Թեհրանը ու Անկարան քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Աշխատանքային այցով Անկարայում գտնվող Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն և Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օքայ Մեմիշն այսօրվա հանդիպման ժամանակ քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Գազայի շուրջ ստեղծված իրավիճակն ու այդ ուղղությամբ Իսրայելի իրականացրած գործողությունները։

Հանդիպման ընթացքում երկու երկրների ներկայացուցիչներն ընդգծել են իսլամական աշխարհում համերաշխության և միասնության կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար Իրանի և Թուրքիայի միջև շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։

Խաթիբզադեն բարձր է գնահատել Թուրքիայի կառավարության և ժողովրդի կողմից Իրանի ժողովրդին աջակցելը և նրա հետ համերաշխություն պահպանելու դիրքորոշումը՝ կապված Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում