ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը նախագահական ինքնաթիռով մեկնել է Ալյասկա՝ Պուտինի հետ հանդիպման. Fox News

Թրամփը նախագահական ինքնաթիռով մեկնել է Ալյասկա՝ Պուտինի հետ հանդիպման. Fox News

Fox News-ը տեղեկացնում է, որ ամերիկյան Էնդրյուս ռազմաբայից ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը նախագահական ինքնաթիռով մեկնել է Ալյասկա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու:

Ամերիկյան պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Թրամփի պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալյասկայի գագաթնաժողովին մասնակցող Ռուսաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների ու տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում