ՄՄարի Կոստանյան

Մեկնարկել է ԵՄ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը

Մեկնարկել է ԵՄ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը

Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը: Օրակարգի առանցքային թեման առնչվում է Brexit-ին: Հանդիպմանը նաև կքննարկվեն մի շարք խնդրահարույց հարցեր, այդ թվում՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները: Հիշեցնենք, որ ԵՄ-ի գագաթնաժողովի մեկնարկից ժամեր առաջ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել է Brexit-ի հարցում: Եվրոպական կառույցի շատ ղեկավարներ ողջունել են Միացյալ Թագավորության արդյունավետ գործարքը: Այս կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է. «Անշուշտ օրվա գլխավոր լուրը Մեծ Բրիտանիայի Կառավարության ու Եվրահանձնաժողովի միջև համաձայնագրի հաջող փակումն էր: Մենք հետևում ենք այս ամենին և մեր տեսակետը կհայտնենք»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում