Մի ֆոտոյի պատմություն. ճակատագրի դաջվածքով

Մի ֆոտոյի պատմություն. ճակատագրի դաջվածքով

Ցեղասպանության տեղահանություններն արագորեն փոխվեցին «մահվան երթերի»: Օսմանյան բանակի զինվորները, քրդական ավազակախմբերը  ճանապարհներին առեւանգում էին հայ կանանց: Դիմադրողները սպանվում էին: Տասնյակ հազարավոր կանայք և երեխաներ անթաղ մնացին անապատների ճանապարհներին, շատերն էլ  ինքնասպան եղան անարգանքից և բռնությունից խուսափելու համար:

Համաձայն որոշ ցեղային ավանդույթների՝ առեւանգած և մուսուլմանական ընտանիքներում ապրող կանանց դեմքը պատում էին դաջվածքներով: Միջին Արևելքում և իսլամական երկրներում հավատում էին, որ իրենց վրա նկարված նշանները մոգական ուժ ունեն: Այս դաջվածքները հաճախ կետերի կամ փոքրիկ x-ի տեսքով էին. դրանք խորհրդանշում էին հովանավորչություն, ուժ  ու  պտղաբերություն: Նշանները հուշում  էին կանանց կարգավիճակի փոփոխության մասին:

Լուսանկարներում հայ կանայք են, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են մուսուլմանական ընտանիքներում եւ ենթարկվել նրանց սովորույթներին: Լուսանկարների հեղինակները մինչեւ այսօր էլ անհայտ են:

Մանրամասները՝ տեսանյութում

#միֆոտոյիպատմություն Ճակատագրի դաջվածքով

Լուսանկարում հայ կին է, ով ճակատագրի բերումով հայտնվել է մուսուլմանական ընտանիքներում եւ ենթարկվել նրանց սովորույթներին: Լուսանկարի հեղինակը մինչեւ այսօր էլ անհայտ է:

Posted by Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն / Public Television of Armenia on Monday, April 20, 2015

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում