ԳԳոհար Սարգսյան

Հերացու փողոցում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ

Հերացու փողոցում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են Volkswagen և Lexus մակնիշների ավտոմեքենաները։ Volkswagen մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։40-ին, մարվել՝ 16։43-ին։ Մասամբ այրվել է Volkswagen մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում