ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսա-ռուսական «Արևմուտք-2025» զորավարժություններում կմշակվի միջուկային զենքի կիրառման տարբերակը

Բելառուսա-ռուսական «Արևմուտք-2025» զորավարժություններում կմշակվի միջուկային զենքի կիրառման տարբերակը

Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը «Արևմուտք-2025» համատեղ զորավարժություններ կանցկացնեն սեպտեմբերի 12-16-ը: Դրանք կղեկավարի Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Զորավարժությունները կկատարեն միջուկային զենքի և «Օրեշնիկ» համակարգի կիրառման վարժանքներ, չորեքշաբթի լրագրողներին ասել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը: Զորավարժանքների թեման է «զինված ուժերի կիրառումը՝ Միութենական պետության ռազմական անվտանգությունն ապահովելու համար»։

Մինսկը «Արևմուտք-2025» զորավարժությունները դիտելու հրավերներ է ուղարկել Վիեննայի անվտանգության մասին փաստաթղթի բոլոր 56 երկրին: Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարը։

Բացի այդ, նրա խոսքով՝ երկկողմ միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում հրավերներ են ուղարկվել ևս 25 երկրի՝ «դրանք հիմնականում ՇՀԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի մասնակիցներ են և, իհարկե, բարեկամ երկրներ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում