ՄՄարիամ Մխիթարյան

«Ռոսկոմնադզորը» հայտարարել է Telegram և WhatsApp մեսենջերների միջոցով զանգերի սահմանափակման մասին

«Ռոսկոմնադզորը» հայտարարել է Telegram և WhatsApp մեսենջերների միջոցով զանգերի սահմանափակման մասին

«Ռոսկոմնադզորը» հայտարարել է Telegram և WhatsApp մեսենջերների միջոցով զանգերի «մասնակի սահմանափակման» մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Գերատեսչությունն այս որոշումը բացատրել է՝ «համաձայն իրավապահ մարմինների նյութերի՝ հանցագործներին հակազդելու» անհրաժեշտությամբ:

«Ըստ իրավապահ մարմինների և քաղաքացիների բազմաթիվ դիմումների՝ Telegram և WhatsApp արտասահմանյան մեսենջերները դարձել են հիմնական ձայնային ծառայությունները, որոնք օգտագործվում են խաբեության և գումար շորթելու, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավելու համար»,- ասվում է «Ռոսկոմնադզորի» մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշել է, որ այդ մեսենջերների սեփականատերերին բազմիցս ուղարկվել են գործողություններ ձեռնարկելու պահանջներ, սակայն դրանք «անտեսվել են»: Միաժամանակ Telegram և WhatsApp մեսենջերների ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում