ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի արտգործնախարարությունը Բաքվին զգուշացրել է Կիևին զենքի հնարավոր մատակարարումների հետևանքների մասին

Ռուսաստանի արտգործնախարարությունը Բաքվին զգուշացրել է Կիևին զենքի հնարավոր մատակարարումների հետևանքների մասին

Բաքվից Կիև զենքի մատակարարումները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է Ռուսաստանի ԱԳՆ  տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։

«Մենք կարծում ենք, որ նման գործողությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- զգուշացրել է նա։

Օգոստոսի 11-ին տեղեկատվություն հայտնվեց, որ Բաքուն կարող է վերացնել Կիևին զենքի մատակարարման արգելքը, եթե Ռուսաստանի զինված ուժերը շարունակեն հարձակվել Ուկրաինայում ադրբեջանական գազային օբյեկտների վրա։ Ֆադեևը նշել է, որ Բաքուն տեղյակ է Մոսկվայի դիրքորոշմանն այդ հարցում։

Ավելի վաղ Զելենսկին տեղեկացրել էր Ալիևին Ուկրաինայում էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի հարվածների մասին։ Նա նաև շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում