ՀՀայկ Նավասարդյան

Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ

Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ը:

 

Բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
 
Մասնավորապես՝
  • 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության,
  • 9 դեպք՝ խարդախության,
  • 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու,
  • 3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
  • 2-ական դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, ծառերը, թփերը ապօրինի հատելու։
  • Բացահայտվել են նաև շորթման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու, սուտ ցուցմունք տալու, հետամտելու, փաստաթուղթ կեղծելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության և ավազակության դեպքեր։

 

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

 
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
 
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 19 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում