ԱԱնի Օհանյան

Փրկարարները հայտնաբերել են «Թռչկան» կոչվող ջրվեժի մոտակայքում մոլորված քաղաքացիներին

Փրկարարները հայտնաբերել են «Թռչկան» կոչվող ջրվեժի մոտակայքում  մոլորված  քաղաքացիներին

Օգոստոսի 12-ին, ժամը 21։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացի դուրս է եկել Շիրակամուտ գյուղի «Չիչխան» կոչվող հանգստյան գոտուց և մի քանի ժամ է վերջիններիս հետ կապ հաստատել չի հաջողվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքների արդյունքում «Թռչկան» կոչվող ջրվեժի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել դեպի ոստիկանական ավտոմեքենա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում