ՎՎարդուհի Հարությունյան

Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում. Կավելաշվիլի

Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում. Կավելաշվիլի

Թբիլիսին աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցությանը՝ Անկարայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի նախագահը։

Միխեիլ Կավելաշվիլին վստահեցրել է, որ Թբիլիսին պատրաստ է ներդրում ունենալ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում և նպաստել տարածաշրջանում կայունությանը: Նա ողջունել է երկարատև խաղաղությանն ուղղված՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:

Կավելաշվիլին նաև ընդգծել է Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափի կարևորությունը՝ հանուն տարածաշրջանային գործակցության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում