ՎՎարդուհի Հարությունյան

Պուտինի և Թրամփի՝ Ալյասկայում սպասվող զրույցը կարող է նշանակություն ունենալ միայն երկկողմ հարաբերությունների համար. Զելենսկի

Պուտինի և Թրամփի՝ Ալյասկայում սպասվող զրույցը կարող է նշանակություն ունենալ միայն երկկողմ հարաբերությունների համար. Զելենսկի

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում սպասվող զրույցը կարող է նշանակություն ունենալ երկու երկրի երկկողմ հարաբերությունների համար, բայց առանց մեր մասնակցության Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չի կարող լինել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահը:

Վոլոդիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահը դա հասկանում է: Զելենսկու խոսքով՝ նախատեսվում է առաջնորդների եռակողմ հանդիպում, սակայն դրա անցկացման ամսաթիվը դեռ որոշված չէ:

«Եթե մենք ուզում ենք վերջ տալ պատերազմին, այդպես էլ կլինի։ Եվ եռակողմ հանդիպման ժամանակ կբարձրաձայնվեն այդ հարցերը։ Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի այս պատերազմն ավարտվի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում