ՎՎարդուհի Հարությունյան

Գերմանիան կոչ է արել Իսրայելին՝ բացատրություն տալ Գազայում Ալ Ջազիրայի 5 թղթակցի մահվան համար

Գերմանիան կոչ է արել Իսրայելին՝ բացատրություն տալ Գազայում Ալ Ջազիրայի 5 թղթակցի մահվան համար

Բեռլինն անդրադարձել է ՑԱՀԱԼ-ի հարվածների հետևանքով Գազայում Ալ Ջազիրայի 5 թղթակցի մահվանը: Իսրայելական կողմը պնդում է, թե սպանված լրագրող Անաս աշ-Շարիֆը կապ է ունեցել ՀԱՄԱՍ-ի հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իսրայելին՝ բացատրություն տալ տեղի ունեցածի համար։

«ԶԼՄ-ների աշխատակիցների սպանությունը բացարձակապես անընդունելի է միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն: Եթե Իսրայելը պնդում է, որ թիրախում է եղել մեկ անձ, ապա նրանք նաև պետք է պատասխանեն հարցին՝ ինչու են սպանվել մյուս լրագրողները»,- նշել են նախարարությունից:

Բեռլինը կոչ է արել Իսրայելին ապահովել, որ Գազայի հատվածում լրագրողները կարողանան «ազատ և անվտանգ կատարել իրենց աշխատանքը»։ Գերմանական կողմը մտահոգություն է հայտնել, որ վերջին տվյալով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել է 200 լրագրող։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում