ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրալիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը. Ալբանիզ

Ավստրալիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը. Ալբանիզ

Ավստրալիան կճանաչի Պաղեստին Պետությունը՝ միանալով Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդներին, հայտարարել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։

«Այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ավստրալիան պաշտոնապես կճանաչի «պաղեստինցի ժողովրդի`սեփական պետություն ունենալու իրավունքը: Որոշումը հիմնված է այն պարտավորությունների վրա, որոնք Ավստրալիան ստացել է Պաղեստինյան ինքնավարությունից»,- ասել է վարչապետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ այդ պարտավորությունները ներառում են ՀԱՄԱՍ-ի բացակայությունը Պաղեստինի կառավարությունում, Գազայի ապառազմականացումը և ընտրությունների անցկացումը:

«Երկու պետության լուծումը մարդկության լավագույն հույսն է՝ կտրելու Մերձավոր Արևելքում բռնության շրջափուլը և վերջ դնելու Գազայի հակամարտություններին, տառապանքներին ու սովին»,- ասել է Ալբանիզը։

ՄԱԿ-ի 193 անդամ պետությունից մոտ 150-ը պաղեստինյան տարածքներն արդեն ճանաչել են որպես Պաղեստինի անկախ պետություն։ Միացյալ Նահանգները և արևմտյան մի շարք երկրներ ձեռնպահ են մնացել այդ քայլից՝ պնդելով, որ պաղեստինյան պետության ստեղծումը պետք է տեղի ունենա մերձավորարևելյան ձգձգված հակամարտության կարգավորման վերջնական համաձայնությունից ոչ շուտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում