ՀՀայկ Նավասարդյան

Մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան են եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկներ. Պապոյան

Մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան են եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկներ. Պապոյան

2025 թ. հուլիսին Հայաստան է եկել 263.592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25.989-ով ավելի է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237.603 զբոսաշրջիկ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

«Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները.
 
մայիսին՝ 181.436,
հունիսին՝ 215.253,
հուլիսին՝ 263.592:
 
Նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար գրանցվել էին 2023-ին՝ համապատասխանաբար՝ 176.384, 199.159 և 255.706 զբոսաշրջիկներ»,- գրել է Պապոյանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում