ՆՆարե Ոսկանյան

Արծվանիկի պոչամբարի վթարի հետևանքները վերացվել են, Ողջի գետը մաքրվում է

Արծվանիկի պոչամբարի վթարի հետևանքները վերացվել են, Ողջի գետը մաքրվում է

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով այսօր առավոտյան հոսքաջրերը լցվել էին Ողջի գետը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմից հաղորդում են, որ վթարը վերացվել է։ Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ՝ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ: Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։ Վթարի պատճառներն ուսումնասիրվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում