ՔՔրիստինե Ոսկանյան

Հիրավի պատմական պահ է խաղաղության համար. Միրզոյանը՝ համաձայնագիրը նախաստորագրելուց հետո

Հիրավի պատմական պահ է խաղաղության համար. Միրզոյանը՝ համաձայնագիրը նախաստորագրելուց հետո

Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Այս մասին X-ի հարթակում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում