ՆՆորայր Շողիկյան

Ռոբերտ Փիլիպոսյանը դարձավ «Batumi Municipality Cup-2025» մրցաշարի հաղթող

Ռոբերտ Փիլիպոսյանը դարձավ «Batumi Municipality Cup-2025» մրցաշարի հաղթող

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացված «Batumi Municipality Cup 2025» շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները հանդես եկան փայլուն արդյունքներով:

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան՝ ներկայացնելով նաև բոլոր մրցանակակիրներին։

Այսպես՝ Ա խմբում հաղթող է ճանաչվել միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել կանանց պայքարում:

Բ խմբում վարպետության թեկնածու Վարդան Մելքոնյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Արարատ Ստեփանյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը մինչև 16 տարեկան պատանիների պայքարում:
Նարեկ Առաքելյանը 3-րդն է մինչև 16 տարեկան պատանիների պայքարում:

Դավիթ Պողոսյանը մինչև 14 տարեկան պատանիների պայքարում նույնպես 3-րդ տեղում է:
Մամիկոն Մարտիրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը 50+ տարեկան վետերանների պայքարում:
Նելլի Ջալալյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների պայքարում: Լիլիթ Կասինյանը 3-րդն է մինչև 16 տարեկան աղջիկների պայքարում:

Գ խմբում Գառնիկ Գրիգորյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Վիկտորյա Շառաջյանը 1-ինն է աղջիկների պայքարում։
Նարե Անտոնյանը աղջիկների պայքարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Գոռ Դաբաղյանը 1-ին տեղում է:
Դավիթ Սարգսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Արտյոմ Ստեփանյանը 5-րդն է:

Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Արաքս Ավետիսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Մարի Աթոյանը 4-րդ տեղում է:

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Արիանա Չիլինգարյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
Ալիսա Պետրոսյանը խմբում 2-րդն է:

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Գևորգ Գեղամյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
Արամ Թումանյանը 5-րդ տեղում է:

Մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Եվա Ադամյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում