ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու սարքերի միջոցով հարձակվել է երկրի սահմանային շրջանների, այդ թվում՝ Կրասնոդարի երկրամասի քաղաքների վրա: Հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 34 ուկրաինական անօդաչու սարք, որից 8-ը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում:

Ժամանակավորապես փակվել են Սոչիի և Գելենջիկի օդանավակայանները, իսկ զբոսաշրջիկներին կոչ է արվել լքել Սոչիի լողափերը: Քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի խոսքով՝ վիրավորներ կամ զոհեր չկան:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակվել է նաև Ռուսաստանի և Աբխազիայի միջև Պսոու գետի վրա գտնվող սահմանային անցակետը: Սահմանափակումներ են մտցվել հետիոտնային և տրանսպորտային անցակետերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում