ՄՄարիամ Մխիթարյան

Վերջնագրի ժամկետի լրանալու օրը Ռուսաստանը զանգվածային հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի վրա

Վերջնագրի ժամկետի լրանալու օրը Ռուսաստանը զանգվածային հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի վրա

Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրած հրադադարի վերաբերյալ վերջնագրի ժամկետի լրանալու օրը Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով նոր զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային: Ռուսական ուժերը ավելի քան 100 օդային հարձակում են իրականացրել, այդ թվում՝ «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերով, տարբեր տեսակի դրոնների իմիտատորներով, ինչպես նաև 8 ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով, հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Telegram-ում:

Ուկրաինական ստորաբաժանումներին հաջողվել է երկրի հյուսիսում, հարավում, արևելքում և կենտրոնում խոցել կամ ճնշել 82 ռուսական անօդաչու թռչող սարք: Հարվածներն իրականացվել են Սմոլենսկից, Կրասնոդարի երկրամասից, Կուրսկից, Բրյանսկից, Պրիմորսկ-Ախտարսկից, ինչպես նաև Ղրիմից, ասվում է հայտարարության մեջ:

Ռուսական հարձակման թիրախներից մեկը եղել է Կիևի մարզի Բուչա քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքը, վնասվել են մասնավոր տներ, մանկապարտեզ, անավարտ շինություններ, Facebook-ում հայտնել է Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորյուկը։ Նա նշել է՝ ՀՕՊ ուժերի արդյունավետ աշխատանքի շնորհիվ ոչնչացվել է հարձակվող անօդաչու թռչող սարքերի մեծ մասը։ Հարձակումներ են եղել նաև Օդեսայի, Սումիի մարզերի, Խարկովի վրա, ինչի հետևանքով կան ավերածություններ ու տուժածներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում