ՔՔրիստինա Մկրտչյան

Փրկարարները Իլկասար կոչվող սարի մոտակա ձորակից հայտնաբերել են որոնվող քաղաքացուն

Փրկարարները Իլկասար կոչվող սարի մոտակա ձորակից հայտնաբերել են որոնվող քաղաքացուն

Օգոստոսի 7-ին՝ ժամը 19։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Իլկասարից Հրեշտակների ձոր տանող ճանապարհին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում շարունակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են ողջ գիշեր, ինչի արդյունքում օգոստոսի 8-ի վաղ առավոտյան փրկարարները քաղաքացուն հայտնաբերել են Իլկասար կոչվող սարի մոտակա ձորակից և ցուցաբերել համապատասխան օգնություն, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել հարազատներին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում