ԱԱնի Օհանյան

Խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու. առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության միջավայրը ստեղծել. Հարությունյան

Խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու. առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության միջավայրը ստեղծել. Հարությունյան

Առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել լրատվական դաշտում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Դա անելու են հիմնականում այն մարդիկ, կայքերը ու ֆեյքերը, որոնց որևէ կանխատեսում նախկինում չի իրականացել: Դրանց բոլորին դուք արդեն լավ ճանաչում եք, հետևաբար այս ստատուսն էլ իզուր եմ գրում:

Չէ, իզուր չէ՝ սպասե՛ք բացառապես պաշտոնական տեղեկատվության և մեկնաբանությունների:

Հնարավորության դեպքում դրանք առաջիկայում կհայտնվեն ձեր տեսադաշտում՝ կայքերում, սոցցանցերում և այլն:

Խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու»,- գրել է Հարությունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում