ՎՎարդուհի Հարությունյան

Սյունիքով երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն. Reuters

Սյունիքով երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն. Reuters

Reuters գործակալությունը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Սպիտակ տանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կավարտվի խաղաղության շրջանակի ստորագրմամբ:

Գործակալության աղբյուրների տվյալով՝ ըստ բանակցված փաստաթղթերի համապատասխան բաժնի՝ Հայաստանը նախատեսում է տարանցիկ երթուղու նկատմամբ երկարաժամկետ զարգացման բացառիկ հատուկ իրավունքներ տրամադրել Միացյալ Նահանգներին: Նշվում է, որ երթուղին կկոչվի «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) հապավումով:

Պաշտոնյաները նշել են նաև, որ երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն, և Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքների և կառավարման համար:

«Առևտրի միջոցով այս քայլը կբացի տարածաշրջանը և կկանխի հետագա ռազմական գործողությունները»,- նշել է Reuters-ի աղբյուրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում