ՎՎարդուհի Հարությունյան

Թաիլանդն ու Կամբոջան համաձայնության են եկել սահմանային լարվածության կարգավորման շուրջ

Թաիլանդն ու Կամբոջան համաձայնության են եկել սահմանային լարվածության կարգավորման շուրջ

Թաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները Կուալա Լումպուրում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել սահմանային լարվածության կարգավորման շուրջ:

Նշվում է, որ կողմերը համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ 13 կետից բաղկացած համաձայնագիրը, երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են սահմանային լարվածության կարգավորմանն ու սահմանային տարածքում խաղաղության վերականգնմանն ուղղված արձանագրությունները:

Բացի այդ, Բանգկոկը և Պնոմ Պենը պատրաստակամություն են հայտնել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի դիտորդական առաքելություն տեղակայել Մալայզիայի գլխավորությամբ՝ համաձայնագրի պայմանների կատարումը վերահսկելու համար:

Կողմերի միջև զինված բախումները տեղի են ունեցել հուլիսի 24-ի առավոտյան՝ երկկողմ սահմանի երկայնքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում