ՄՄարո Թարվերդյան

Մեկնարկել են Բագրավան բնակավայրից Անիավան և Անիպեմզա համայնքները սնուցող ջրատարի անցկացման աշխատանքները

Մեկնարկել են Բագրավան բնակավայրից Անիավան և Անիպեմզա համայնքները սնուցող ջրատարի անցկացման աշխատանքները
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շրջայց է կատարել գյուղական բնակավայրերում, ծանոթացել տեղում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին:
 
Այս մասին տեղեկացնում են Անիի համայնքապետարանից։
 
Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել են Անի համայնքի սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անիավան, Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացման աշխատանքները:
 
Խմելու ջրի ջրատարի երկարությունը 6470 մ է: Համայնքի ղեկավարի և ոլորտի պատասխանատուների հաջորդ կանգառը Անիի Սարակապ բնակավայրում էր: Այստեղ ևս խմելու ջրի համակարգ է կառուցվում, ջրագծի երկարությունը 5867 մետր է:
 
Նշված բնակավայրերում ջրագծերի անցկացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ֆինանսական միջոցները բաշխվել են 25% համայնք, 75% կառավարություն համամասնությամբ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում