ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը  ժամանել է Մոսկվա՝ Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների: Նրան դիմավորել է Կիրիլ Դմիտրիևը, որը Ռուսաստանի պատվիրակության կազմում է եղել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում, գրում է DW-ն:

Հատուկ դեսպանորդի՝ Ռուսաստան այցի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին 10 օր ժամանակ էր տվել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու քայլեր ձեռնարկելու համար: Վերջնագրի ժամկետը լրանալու է երկու օրից: Նախագահի խոսքով՝ Մոսկվան «ցանկացել է տեսնել» Ուիթքոֆին:

Հարցին, թե ինչ կլինի, եթե Ռուսաստանը հրաժարվի Ուկրաինայում խաղաղությունից, Թրամփը պատասխանել է. «Դե, պատժամիջոցներ կլինեն: Բայց նրանք հնարամիտ են և կարողանում են շատ լավ շրջանցել դրանք: Այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի»:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ պատժամիջոցներից խուսափելու համար Մոսկվան պետք է «գործարք կնքի, որպեսզի մարդիկ այլևս չսպանվեն»: «Մենք արդեն շատ երկրներում կանգնեցրել ենք պատերազմները»,- ասել Է Թրամփը՝ օրինակ բերելով Հնդկաստանը և Պակիստանը, Կամբոջան և Թաիլանդը, Կոնգոն և Ռուանդան: «Մենք մտադիր ենք կանգնեցնել նաև այս պատերազմը, ինչ-որ մեկը պետք է դա անի»,- հայտարարել Է Թրամփը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում