ՎՎարդան Հովսեփյան

Մարուքյանը փոշմանել է

Մարուքյանը փոշմանել է

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մի քանի ամիս առաջ քննադատել էր Քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը՝ Գյումրիի օդանավակայանին նվազ ուշադրություն դարձնելու համար, ինչպես նաև քննադատել այն, որ Ryanair-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ թռիչքներն իրականացվելու էին ոչ թե «Շիրակ», այլ «Զվարթնոց» օդանավակայանից, և առաջարկել այնպես անել, որ թռիչքները կազմակերպվեն Գյումրուց։

Մարուքյանը գրել է, որ առավոտյան տեղեկացել է, որ իռլանդական Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան, ամռանը՝ Բեռլին, իսկ Գյումրու օդանավակայանից՝ Գերմանիայի  Մեմինգեն քաղաք՝ միջինը 35 եվրոյով:

«Ողջունում եմ կառավարության այս որոշումն ու նվաճումը՝ Ryanair-ի թռիչքները նաև Գյումրու օդանավակայանից կազմակերպելու համար»,- հավելել է Էդմոն Մարուքյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում