ՎՎարդան Հովսեփյան

Հենրիխ Մխիթարյանը շուտով կազմ կվերադառնա

Հենրիխ Մխիթարյանը շուտով կազմ կվերադառնա

asromacalcio.com կայքը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մոտ է շարք վերադառնալուն: Ըստ տեղեկությունների՝ իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը հազիվ թե հասցնի վերականգնվել մինչև «Սամպդորիայի» հետ Ա սերիայի հաջորդ տուրի խաղը:

«Մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի», ինչպես նաև Ա սերիայի 9-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղերին, որոնք կկայանան հոկտեմբերի 24-ին և 27-ին համապատասխանաբար»,- գրում է կայքը:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին և լքել է խաղադաշտը։

Ավելի ուշ հայ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ազդրի երկար առբերիչ մկանի մասնակի վնասվածք։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում