ՔՔրիստինե Ոսկանյան

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի  «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական հնարավորությունը:

«Երևան» նվագախումբը մեծ հաղթանակով ներկայացավ միջազգային բեմում: Այս իրադարձությունն ուղերձ է այն մասին, թե ինչպես կարող է քաղաքը սատարել կրթությանը, մշակույթին ու տաղանդին՝ ստեղծելով նոր հարթակներ ու հեռանկարներ։

Շնորհավորում եմ մեր երիտասարդներին»,- գրել է Ավինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում