ՄՄարիա Գաբրիելյան

Հրդեհ Լերմոնտովո գյուղի տներից մեկում

Հրդեհ Լերմոնտովո գյուղի տներից մեկում

Oգոստոսի 3-ին՝ ժամը 02։55-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։51-ին, մարվել՝ 04։38-ին։ Այրվել են տան երկրորդ հարկը և տանիքի փայտե կառուցատարրերը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում