ՄՄարիա Գաբրիելյան

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի «Porsche»-ն բախվել է կայանած «Toyota»-ին. կա զոհ

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի «Porsche»-ն բախվել է կայանած «Toyota»-ին. կա զոհ

Օգոստոսի 2-ին՝ ժամը 22։04-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել է:  

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում