ՎՎարդուհի Հարությունյան

Պետք է հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերի լիարժեք ավարտին և բոլոր պատանդների վերադարձին. Ուիտկոֆ

Պետք է հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերի լիարժեք ավարտին և բոլոր պատանդների վերադարձին. Ուիտկոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ այսօր գերխնդիր է Գազայի հատվածում մարտերի վերջնական դադարեցումը: Նրա խոսքով՝  Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև միջանկյալ համաձայնագրի փոխարեն պետք է հասնել մարտերի լիարժեք ավարտին և բոլոր պատանդների վերադարձին:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը պատանդների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նրանց վերադարձի հետ կապված բանակցություններում հաջողություններ չեն գրանցվել:

«Ես կցանկանայի նորություններ ունենալ ձեզ համար։ Բայց իրավիճակը բարդ է։ Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել: ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է»,- ասել է Ուիտկոֆը:  

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ այդ հարցը խիստ անհանգստացնում Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը ցանկանում է նրանց բոլոր պատանդների վերադարձը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում