ՎՎարդուհի Հարությունյան

Տեղի է ունեցել Թուրքիա-Իտալիա-Լիբիա գագաթնաժողովը

Տեղի է ունեցել Թուրքիա-Իտալիա-Լիբիա գագաթնաժողովը

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիա-Իտալիա-Լիբիա գործակցության եռակողմ գագաթնաժողովը, որի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Լիբիայի կառավարության ղեկավար Աբդուլհամիդ Դբեյբան։ Բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում։

Անկարայից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։

Հաղորդվում է, որ օրակարգում են եղել Միջերկրածովյան տարածաշրջանին վերաբերող հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի և նավթի ոլորտում գործընկերության ամրապնդումը, ինչպես նաև միգրացիան։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին, ընդգծվել է Գազայի հատվածում հրադադարի և մարդասիրական մատակարարումների կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում