ՄՄարո Թարվերդյան

Բարեկարգվել են դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ տանող արահետները

Բարեկարգվել են դեպի Վահագնի և Աստղիկի ջրվեժներ տանող արահետները

Խոսրովի անտառ պետական արգելոցի ամենասիրված ուղղություններով քայլարշավային արահետներն այսուհետ առավել մատչելի ու անվտանգ են։

Այս մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարությունը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ նախաձեռնությամբ և CNF-ի ֆինանսավորմամբ՝ «Արահետներ փոփոխությունների համար» ՀԿ-ն իրականացրել է ջրվեժներ տանող ուղղություններով արահետների բարելավման աշխատանքներ, մասնավորապես՝ բարեկարգվել են երթուղիների  դժվարանցանելի հատվածները՝ հեշտացնելով անցումները, տեղադրվել են ուղղորդող, տեղեկատվական և նախազգուշացնող ցուցանակներ։

Իրականացված աշխատանքների նպատակն է խթանել էկոտուրիզմը, բարձրացնել այցելուների իրազեկվածությունը բնության պահպանության վերաբերյալ և ապահովել քայլարշավային երթուղիներով հիշարժան այցելություններ, որոնք նվազագույն ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում