ՄՄարո Թարվերդյան

Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ուղղել են բեռնատարը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում