ՄՄարո Թարվերդյան

Արտերկրում բնակվող ՌԴ քաղաքացիները այժմ նաև Հայաստանում կարող են ձևակերպել որակավորված էլեկտրոնային ստորագրություն

Արտերկրում բնակվող ՌԴ քաղաքացիները այժմ նաև Հայաստանում կարող են ձևակերպել որակավորված էլեկտրոնային ստորագրություն

Այսուհետ նաև Հայաստանում որակավորված էլեկտրոնային ստորագրություն կարող են ձևակերպել արտերկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները:

Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը:

Որակավորված էլեկտրոնային ստորագրություն թույլ է տալիս հեռակա կարգով փոխգործակցել Ռուսաստանի առևտրային և պետական կազմակերպությունների հետ՝ ստորագրել փաստաթղթեր, հաշիվներ բացել ռուսաստանյան բանկերում, ձևակերպել անշարժ գույքի գործարքներ, մասնակցել աճուրդների և այլն։ Նաև այդ միջոցով հարմար է մուտք գործել և օգտվել «Գոսուսլուգի» պորտալից, իսկ ապագայում՝ ստորագրել փաստաթղթեր Դաշնային հարկային ծառայության և Ռուսաստանի սոցիալական հիմնադրամի համար։

Գրանցվելու համար անհրաժեշտ է հայտ թողնել «Օսնովանիե» հավատարմագրված հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում։ Գրանցման կետը գործում է Երևան, Արգիշտի փողոց, 7-րդ շենք հասցեում:

Ըստ դեսպանատան՝ արտասահմանում, Հայաստանից բացի, որակավորված էլեկտրոնային ստորագրություն ձևակերպելու կետեր գործում են նաև Ղազախստանում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում