ԼԼուսինե Մուրադյան

Փոփոխություններ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի ծրագրում. կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ

Փոփոխություններ՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի ծրագրում. կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։

Նոր մրցաշարերի կանոնակարգերի մշակման և նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Միջոցառումների կազմակերպման կարգի և ժամկետների մասին կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում