ՎՎահե Դավթյան

Վթար Մյասնիկյան պողոտայում․ տուժածները հոսպիտալացվել են

Վթար Մյասնիկյան պողոտայում․ տուժածները հոսպիտալացվել են

Հուլիսի 31-ին՝ ժամը 15:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Lada մակնիշի ավտոմեքենան և Howo մակնիշի բեռնատարը։

Փրկարարները հոսանքազրկել են Lada մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենաներին։

Lada մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու չորս ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում