ՄՄարիա Գաբրիելյան

Հրդեհ Սպանդարյան գյուղի տներից մեկում

Հրդեհ Սպանդարյան գյուղի տներից մեկում

Հուլիսի 31-ին՝ ժամը 06։56-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում՝ քարաշեն հացատան տանիքում (մոտ 36 քմ) և կից տնակում (մոտ 27 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:27-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել են հացատան տանիքը և կից տնակը՝ կենցաղային իրերով և էլեկտրական սարքավորումներով:

Կանխվել է կրակի հետագա տարածումը դեպի տնակին կից օժանդակ շինություն (մոտ 9 քմ):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում