ՎՎարդան Հովսեփյան

Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի վարչապետին

Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի վարչապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գարեգին Բ-ն Էջմիածնում ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային։

Հայոց հովվապետը փաստել է, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն են ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը, որոնց շնորհիվ հաղթահարվել են բազում փորձություններ ու դժվարություններ: Նորին Սրբությունը խոսել է նաև Հայաստանյայց Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների կարևոր դերակատարության մասին ազգային ինքնության և մշակույթի պահպանության, հայ և վրացի ժողովուրդների համախմբման և պետականաշինության գործում:

Իր հերթին վարչապետ Գիորգի Գախարիան Ամենայն Հայոց Կաթողիկոսին է փոխանցել Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եղբայրական ողջույնները` համոզում արտահայտելով, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը հիմնված է եկեղեցական սերտ հարաբերությունների վրա:

Նորին Սրբությունն իր շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին Վիրահայոց թեմի գործունեությանը զորակցելու և Վրաստանի հայ համայնքի նկատմամբ խնամք ցուցաբերելու համար` միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն երկրում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ պահպանության ուղղությամբ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում