ՔՔրիստինե Ոսկանյան

Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքը

Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքը

Հուլիսի 27-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մովսես գյուղի իր առանձնատնից փող են գողացել։

 

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ Մովսես գյուղի 46-ամյա բնակչուհու առանձնատնից գողացել են նրա դրամապատակը, որի մեջ 200 հազար դրամ է եղել։

 

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Մովսեսի բնակիչ 24-ամյա երիտասարդը։ Նա խոստովանել է արարքը։
 
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում