ԱԱնի Օհանյան

Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները

Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները

Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները: Այս մասին տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանական խումբը: 

«Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ»,- մասնավորապես ասված է պաշտպանների տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով: Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա շփումները: Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Աջապահյանի հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն: Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում