ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանում ղազախական հեռուստաալիք կհայտնվի

Հայաստանում ղազախական հեռուստաալիք կհայտնվի

Հայաստանում ղազախական հեռուստաալիք կհայտնվի՝ Kazakh TV-ն:

Хабар գործակալության (Kazakh TV-ն այս գործակալության մեջ է մտնում) կառավարման խորհրդի նախագահ Երլան Բեկխոժինը հայտնել է, որ իրենց գործակալությունը մտադիր է հայաստանյան շուկա մուտք գործել կաբելային և արբանյակային ցանցի միջոցով: Բեկխոժինը տեղեկացրել է, որ այդ հարցի առնչությամբ արդեն պայմանավորվածություն կա հայկական կողմի հետ:

Kazakh TV-ի տնօրեն Մայա Բեկբաևան նշել է, որ այսօր Ղազախստանում հայկական մեծ սփյուռք կա, շատ են նաև այն հայերը, որոնք հայրենիք են վերադարձել Ղազախստանից:

Ղազախական այս ալիքը հեռարձակվում է աշխարհի 118 երկրում՝ 5 լեզվով: Այն նախատեսված է հիմնականում այն արտաքին լսարանի համար, որը հետաքրքրված է Ղազախստանի պատմությամբ, մշակույթով և բնությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում