ԳԳոհար Սարգսյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

«Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է», ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։

Բեռլին մեկնելուց առաջ նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան հանդիսատեսի համար, Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Նվագախումբը լավ օրինակ է՝ թե ինչ արդյունք է լինում, երբ քաղաքը ներդրում է անում կրթության, մշակույթի և երեխաների զարգացման մեջ։ Այս երիտասարդներն արդեն դարձել են Երևանի ներկայացուցչները՝ իրենց տաղանդով և արվեստով»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում