ԳԳոհար Սիմոնյան

Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր

Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր

Հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրեր կանցկացվեն: Միջոցառումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակում` ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության հետ համատեղ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը  19:00-ին՝ եգիպտահայ երգչուհի Անուշկայի և իր նվագախմբի համերգով: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը  15:00-ին, տեղի կունենա «Ռեդա» ազգային պարային խմբի համերգը: Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին և հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին, կցուցադրվեն  եգիպտական ֆիլմեր:

Բոլոր միջոցառումները տեղի կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճի՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Հասցե Աբովյան 2:
Մուտքն ազատ է: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում