ՄՄարիամ Մխիթարյան

Բրյուսելը Թբիլիսիի մեղադրանքները ԵՄ-ին համարում է դավադրության տեսություններ. Interfax

Բրյուսելը Թբիլիսիի մեղադրանքները ԵՄ-ին համարում է դավադրության տեսություններ. Interfax

Եվրամիությունը կտրականապես մերժում և դատապարտում է վրացական իշխանությունների կողմից Վրաստանում ԵՄ-ի դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը և անհիմն մեղադրանքները, ուրբաթ հայտարարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խոսնակը։ Այս մասին գրում է Interfax-ը:

«Վերջերս տարածված կեղծ պնդումները, թե ԵՄ-ն ձգտում է ապակայունացնել Վրաստանը, այն ներքաշել պատերազմի մեջ կամ պարտադրել այսպես կոչված ոչ ավանդական արժեքներ, հանրությանը մոլորեցնելու միտումնավոր փորձ են», - ասվում է Եվրոպական միության կոմյունիկեում:

Փաստաթղթում ընդգծվում է, որ «ԵՄ-Վրաստան հարաբերությունները խաթարելը դավադրության տեսությունների  և տարաձայնություններ հրահրող պատմությունների միջոցով ձեռնտու են միայն նրանց, ովքեր դեմ են Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ուղուն»։

Բրյուսելը կոչ է արել Վրաստանի բոլոր քաղաքական գործիչներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, խուսափել սադրիչ անձնական հարձակումներից և աշխատել իրենց ժողովրդի համար եվրոպական ապագա ստեղծելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում