Ռուսաստանը շահագրգռված է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, խաղաղ ու բարգավաճ. Զախարովա

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, խաղաղ ու բարգավաճ. Զախարովա

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, խաղաղ ու բարգավաճ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Մոսկվան հարգում է Հայաստանի և Ադրբեջանի՝  երկկողմ հաղորդակցվելու որոշումը. դա իրենց ընտրությունն է։ 

«Ընդ որում՝ մենք ընդգծել ենք, որ պատրաստ ենք գործընկերներին պահանջված աջակցություն ցուցաբերել հարցերի ամբողջ սպեկտրում, այդ թվում՝ խորհրդակցությունների հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման համար։ Մենք աջակցել ենք 2024 թվականի մայիսին Ալմաթիում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների անցկացմանը, ողջունել ենք հուլիսի 10-ին Աբու Դաբիում բարձր մակարդակով երկկողմ վերջին շփումները»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ 

Իսկ արևմտյան մայրաքաղաքների ուղերձները, ըստ Զախարովայի, պետք է դիտարկել այլ տեսանկյունից: Նրա խոսքով՝ Արևմուտքի նպատակը հայ-ադրբեջանական կարգավորումը տարածաշրջանային հարթությունից դուրս բերելն ու արևմտյան հարթակներ տեղափոխելն է։ Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանում անվտանգության համակարգի հավասարակշռության խաթարմանը: 

Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկին՝ Զախարովան նշել է, թե Միացյալ Նահանգները որևէ նոր բան չի կարող առաջարկել, բացի նրանից, ինչ արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում