ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզը մտադիր է արագ ներկայացնել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

Փարիզը մտադիր է արագ ներկայացնել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի «հնարավորինս շուտ», France Inter ռադիոյին ասել է Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Բենջամին Հադդադը։

«Մենք պետք է աշխատենք մեր գործընկերների հետ։ ԵՄ պատժամիջոցների 17-րդ և 18-րդ փաթեթները մեկը մյուսի հետևից ընդունեցինք հիմնականում Ֆրանսիայի ակտիվ դիրքորոշման շնորհիվ»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ նպատակն է «առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և սպառել Ռուսաստանի ռեսուրսները, հատկապես՝ էներգետիկ»:

Մեկ օր առաջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France Inter-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ «հանձնարարել է իր թիմերին պատրաստել եվրոպական պատժամիջոցների նոր, ավելի խիստ փաթեթ։ Միևնույն ժամանակ, Բարոն նշել էր, որ դա տեղի կունենա «Միացյալ Նահանգների հետ համակարգված»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում