ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն արդեն ժամանել են Ստամբուլ, որտեղ մի քանի ժամից բանակցություններ կվարեն։ Ռուսական կողմի Ստամբուլ ժամանումը հաստատել են ռուսական լրատվամիջոցները: Հանդիպումը տեղի կունենա Ստամբուլի Չրաղան պալատում։

Մինչև Ստամբուլ մեկնելը ուկրաինացիներն Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Էրդողանի և արտգործնախարար Ֆիդանի հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը։

«Մենք քննարկել ենք պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հեռանկարները»,- ասել է նա։

Զելենսկին էլ արդեն հայտարարել է, որ Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում Ուկրաինան կձգտի հասնել «անհապաղ և լիակատար հրադադարի»:

Նախորդ հանդիպմանը պատվիրակությունները փոխանակել են հակամարտության կարգավորման առաջարկները, այժմ բանակցողները կքննարկեն այդ փաստաթղթերը, գրում է РБК-ն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում